«Պարոն Վարչապետ, մի սարսափեք, գնացեք, եւ հայերը կդադարեն ատել իրար». Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը գրառում է արել Facebook-յան էջում՝ դիմելով իմքայլականներին՝ «մի սարսափեք Նիկոլից»։ «Նիկոլը հրաժարական չի գրի, որովհետեւ սարսափում ա իշխանությունը կորցնելուց: Իմքայլականները նրան չեն հանի, որովհետեւ սարսափում են Նիկոլից:

Ազգը կշարունակի պառակտված մնալ: Մենք ավելի շատ կզզվենք իրարից:

#զզվելու ենք, #ատելու ենք, #անիծելու ենք.. կարող եմ շարունակել անվերջ..

..ու մի օր կկորցնենք եւ Հայաստանը:

Պարոն Վարչապետ, մի սարսափեք, գնացեք, եւ հայերը կդադարեն ատել իրար: Տիկնայք եւ պարոնայք իմքայլականներ, մի սարսափեք Նիկոլից, ազատեք նրան այդ անտանելի իշխանության բեռից, եւ հայերը կդադարեն զզվել ու անիծել իրար:

Դուք եկաք իշխանության՝ ատել սովորեցնելով.. Հեռանալով` կվերադարձնեք մեզնից գողացած սերը»,- նշել է նա: