Պետություններ, որոնք 20-րդ դարում անհետացան աշխարհի քարտեզի վրայից

Ժամանակակից աշխարհում նոր երկրների հայտնվելը կամ տարածքային փոփոխությունները հաճախ տեղի չեն ունենում: Նախկինում սա աշխարհին բնորորոշ երևույթ էր: Պետությունները հայտնվում և նույնքան արագորեն էլ անհետանում էին:

Վերմոնտի հանրապետություն

Վերմոնտի հանրապետություն էր կոչվում ԱՄՆ-ի համանուն նահանգի տարածքը 1777-1791 թթ.: Հանրապետությունն անկախ էր ինչպես բրիտանական գաղութներից, անպես էլ ամերիկյան Նյու Յորքից և Նյու Հեմփշիրից:

Վերմոնտում վերացվել էր ստրկությունը, գոյություն ուներ ինքնուրույն սահմանադրություն և արժույթ: Միաժամանակ հանրապետության բնակիչներն իրենք իրենց ամերիկացիներ էին համարում և ձգտում էին միանալ Միացյալ Նահանգներին՝ որպես տասնչորսերորդ նահանգ: 1791-ին հենց դա էլ տեղի ունեցավ:

Հատկանշական է, որ 2003-ից ի վեր նահանգում խաղաղ շարժումներ են անցկացվում, որոնց նպատակը Վերմոնտի անկախությունը վերադարձնելն է:

Չեզոք Մորեսնետի տարածք

Չեզոք Մորեսնետը 3,5 քկմ մակերես ունեցող տարածք է, որը գտնվում է ներկայիս Գերմանիայի, Նիդերլանդների և Բելգիայի միջև: Այս պետությունը քարտեզի վրա տեսնել հնարավոր էր 1816-1920-ականներին: Չեզոք կարգավիճակի վերաբերյալ որոշումն ընդունվեց նապոլեոնյան շրջափակումի ավարտից հետո տարածքային վեճերից խուսափելու նպատակով. տարածքում ցինկի հանքավայրեր կային:

Չնայած որ Մորեսնետը երբեք էլ ինքնուրույն պետություն չի համարվել, այն ուներ իր զինանշանն ու դրոշը, ինչպես նաև ինքնակառավարվում էր: Տարածքում ապրում էին քաղաքացիություն չունեցող անձինք: Առաջին աշխարհամարտից հետո Մորեսնետը մտավ Բելգիայի կազմի մեջ:

Սալոյի իտալական սոցիալական հանրապետություն

Սալոյի հանրապետությունը, որն իր անունը ստացել է փոքրիկ քաղաքից, որը համարվում էր դրա ոչ պաշտոնական մայրաքաղաքը, գոյություն է ունեցել 1943 թ. սեպտեմբերից մինչև 1945 թ. ապրիլը: Այս փոքրիկ պետությունը կազմվել էր Հյուսիսային և Կենտրոնական Իտալիաների տարածքներում Երկրորդ աշխարհամարտի տարիներին, երբ երկիր մտան նացիստական Գերմանիայի զորքերը:

Երրորդ ռեյխի աջակցությամբ Սալոյում ստեղծվեց ֆաշիստական իշխանություն, որը գլխավորում էր Բենիտո Մուսոլինին: Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալուց նացիստական Գերմանիայի զորքերի կապիտուլյացիայի և Իտալիայում ապստամբական շարժումների աճի հետևանքով:

Տիբեթ

Ներկայումս Տիբեթը հսկայական շրջան է, որը մտնում է ՉԺՀ-ի կազմի մեջ, սակայն 1912-1951 թթ. այն ինքնուրույն թեոկրատական պետություն էր: Այս ժամանակաշրջանում չինական կողմը շարունակում էր փորձել իր իշխանությունը հաստատել տիբեթյան շրջանում և մշակութային ցեղասպանություն է գործել, այդ իսկ պատճառով Չինաստանը չի ընդունում, որ այդ տարիներին Տիբեթն անկախ է եղել:

1950 թ. չինական զինված ուժերը ներխուժեցին երկրի տարածք, և իշխանությունները ստիպված էին համաձայնություն կնքել, որում ընդունում էին Տիբեթի նկատմամբ ՉԺՀ-ի իրավունքները: Դալայ լաման ու կառավարությունը թաքնվում էին Հնդկաստանում, իսկ Չինաստանն ակտիվորեն տիրանում էր տիբեթյան տարածքներին:

ԳԺՀ

Գերմանիայի ժողովրդավարական հանրապետությունը ստեղծվել է Երկրորդ աշխարհամարտից հետո ԽՍՀՄ օկուպացված շրջաններում: ԳԺՀ-ի կազմի մեջ էին մտնում Բրանդենբուրգը, Սաքսոնիան, Թյուրինգիան, Սաքսոնիա-Անհալթը և Մեկլենբուրգը: Հանրապետությունը սոցիալիստական պետություն էր և զարգանում էր խորհրդային ճանապարհով: 1949-1990 թթ. Եվրոպայի տարածքում երկու Գերմանիա գոյություն ուներ՝ ԳԴՀ-ն և ԳԺՀ-ն, և նրանց առանձնացվածության խորհրդանիշը դարձավ 1961 թ. կառուցված Բեռլինի պատը:

Չնայած այն բանին, որ գերմանացիները տասնամյակներ շարունակ փորձում էին միավորվել, երբ 1990-ին նրանք իսկապես միացան, պարզվեց, որ Արևելյան և Արևմտյան Գերմանիաներում մենթալիտետն ու կենսապայմաններն էականորեն տարբերվում էին: Այդ տարբերությունը մինչև վերջ հարթել չի հաջողվել մինչ օրս: