ՊՆ-ն ֆոտոապացույցներով ֆիքսել է հակառակորդի 10 դիակի դուրսբերման դեպք

Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ ՀՀ ՊՆ-ն ֆոտոապացույցներով ֆիքսել հակառակորդի 10 դիակի դուրսբերման դեպք։ Օրվա ընթացքում ՀՀ ԶՈՒ-ն թույլ է տվել Ադրբեջանին նախօրեին մնացած դիակները դուրս հանել ՀՀ տարածքից, ընդ որում արդեն հրապարակված լուսանկարներում երևացող տարածքը միակը չէ, որտեղ կան ադրբեջանցիների դիակներ։ 

Իսկ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտնեց, որ ընդհանուր առմամբ հակառակորդի հարվածներից վնասվելու 51 դեպք է գրանցվել, որից 41-ը շինություն, 4 ենթակառուցվածքային օբյեկտ, 4 տրանսպորտային միջոց, 2 ընտանի կենդանի։ 41 շինություններից 22-ը վնասվել է հուլիսի 16-ին:

Ենթակառուցվածքային օբյեկտները՝ բացառությամբ 2 ջրագծերի, վերականգնվել են։

Այսօրվանից սկսվելու են վնասված շինությունների վերակառուցման աշխատանքները։