Պուտինը Կադիրովին գեներալ-մայորի կոչում է շնորհել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհել: Այս մասին Կադիրովը հայտնել է «ВКонтакте»-ի իր էջում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Հեռախոսազրույցի ժամանակ նախագահն ինքն է ընթերցել հրամանագիրը,  շնորհավորել ինձ այս իրադարձության կապակցությամբ և մաղթել հետագա հաջողություններ: Սա բարձր գնահատական է, որը շատ թանկ արժե»,-գրել է նա։