Պուտինը հանձնարարել է գործի դնել ՌԴ պաշտպանության գաղտնի պլանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել 2021-2025 թթ. երկրի պաշտպանական պլանի գործողության ուժի մեջ մտնելու մասին: Փաստաթուղթը հրապարակվել է publication.pravo.gov.ru-ում, փոխանցում է Lenta.ru-ն։

Պլանը բաղկացած է մի շարք փաստաթղթերից, սակայն դրանց բովանդակությունը գաղտնի է:

Նշվում է, որ այն գործի է դրվելու 2021թվականի հունվարի 1-ից: