Պուտինի ակնարկը Էրդողանին, թե որ դեպքում նա կճանաչի Ղարաբաղը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Россия 24 հեռուստաընկերությանը հարցազրույց տվեց՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ շաբաթ անց: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պուտինը որոշեց ծավալուն՝ 36 րոպեանոց անդրադարձ կատարել թեմային՝ պետք է եզրակացնել, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բավական բարդ իրավիճակ է ստեղծվել, արդեն իսկ ՌԴ նախագահը ստորագրված փաստաթուղթը պաշտպանելու անհրաժեշտություն է տեսնում:

Առաջինը՝ հարցազրույցի տողատակերից կարելի էր հասկանալ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս պետությունները՝ Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները դժգոհություն են հայտնել Պուտինին՝ Թուրքիայի հետ սեպարատ բանակցություններ վարելու, ավելին՝ նոյեմբերի 9-ին փաստաթուղթ պատրաստելու ու ստորագրելու համար:

Պուտինը թեթեւ ակնարկ արեց, որ այդ օրն է փաստաթուղթը պատրաստվել՝ իր կողմից բազմաթիվ հեռախոսազանգերի արդյունքում, եւ «արագ որոշումներ էին անհրաժեշտ», նա անգամ փորձեց արդարանալ, թե՝ ժամանակ չկար այլ երկրների հետ ծանր դրության պայմաններում քննարկումներ անցկացնելու: Պուտինի հարցազրույցն, ընդհանուր առմամբ, հայկական շահերը ի ցույց դնելու ու Ռուսաստանի կողմից այդ շահի հետ հաշվի նստելու մի ժեստ էր, որն իր հերթին վկայում է այն մասին, որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն ստորագրված փաստաթղթի հետ կապված վերապահումներ ունեն եւ չեն տեսնում Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության պահպանման երաշխիքները:

Ի դեպ, ռուսական քարոզչամեքենան երեկվանից սկսել է շրջանառել այս թեզը. «Հենց Ռուսաստանը պա տե րա զմը կանգնեցրեց Ղարաբաղում, խաղաղապահներ հասցրեց այնտեղ, որպեսզի արյունահեղության շարունակությունը կանխի՝ արեւմուտքն արթնացավ, մեզնից արդեն պարզաբանումներ են պահանջում»: Սա եւս վկայում է այն մասին, որ Մոսկվան այս օրերին Արեւմուտքի կողմից լուրջ ճնշումների տակ է գտնվում:

Գումարած այս ամենին՝ Թուրքիայի ակտիվությունն է, որը լրացուցիչ անհանգստության առիթ է, մասնավորապես Ֆրանսիայի համար: Նոյեմբերի 17-ին Թուրքիայի խորհրդարանը հավանություն տվեց թուրքական զո րք երն Ադրբեջան ուղարկելու՝ Թուրքիայի նախագահի դիմումին: Հիշեցնենք, որ ռուս-թուրքական համաձայնություն է ձեռք բերվել «ադրբեջանական տարածքներում ստեղծել համատեղ կենտրոն՝ հրադադարի ռեժիմը պահպանելու համար»:

Ըստ էության, Թուրքիան եւ Ռուսաստանը միասին մոնիտորինգ են իրականացնելու: Այս գործընթացի կազմակերպումը, փաստորեն, եւս առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համաձայնեցվելու է իրականացվելու: Դա է թերեւս, պատճառը, որ թե՛ ՌԴ-ն, թե՛ Թուրքիան շատ արագ իրենց երկրի խորհրդարաններով օրինականացրեցին Լեռնային Ղարաբաղում իրենց ներկայության ապահովման իրավական հիմքերը: Թուրքիայի ազդեցության մեծացումը, ստացվում է, ինչ-որ առումով՝ Ռուսաստանի նախաձեռնած եռակողմ հայտարարության հետեւանքով է ի կատար ածվում, իսկ սա գոնե Ֆրանսիայի համար անընդունելի է:

Ուշագրավ է, որ երեկ թե՛ ՌԴ նախագահը, թե՛ այսօր Ռուսաստանի փոխարտգործնախարարը խոսեցին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, մեկ անգամ եւս նշելով, որ եռակողմ փաստաթղթում այն չի հիշատակվել, նշանակում է, որ այն ապագայում պետք է հստակեցվի: Սա եւս մի ազդակ է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակելու է աշխատել, եւ Արեւմուտքը Ռուսաստանին կոչ է արել այս մասին ոչ միայն չմոռանալ, այլեւ հստակ հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշված չէ, թեեւ Ադրբեջանի նախագահը արդեն սկսել է հայտարարել, թե՝ ԼՂ-ի խնդիրը ինքն լուծել է պա տ ե րազ մով: Ասել կուզի՝ կարգավիճակի հարց այլեւս քննարկելու անհրաժեշտություն չկա: Հիմա՝ եռակողմ փաստաթուղթ ստորագրած Պուտինի մակարդակով ասվեց, որ կարգավիճակի հարցը բաց է, ապագայում որոշելու խնդիր է:

Ի դեպ, ուշագրավ էր, որ մի քանի անգամ Պուտինը նկատեց, որ Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել նաեւ Հայաստանը. «Ղարաբաղը ճանաչել-չճանաչելը որպես անկախ, ինքնուրույն պետություն կարելի է տարբեր կերպ գնահատել, սակայն դա, անկասկած, էական գործոն էր, այդ թվում եւ հենց նոր, հուսով եմ, ավարտված արյունալի հակամարտության ընթացքում: Ղարաբաղի չճանաչման փաստը, այդ թվում եւ Հայաստանի կողմից, զգալի հետք է թողել իրադարձությունների ընթացքի եւ դրանց ընկալման վրա»:

Ոչ պատահականորեն Պուտինը թեման տարավ այս ուղղությամբ. «Պետք է ուղիղ խոսել: Ժամանակին, երբ Վրաստանի նախկին հանցավոր ղեկավարության կողմից Հարավային Օսիայում մեր խաղաղապահների դեմ հա րվ ածներ իրականացվեցին, Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը: Մենք ճանաչել ենք Ղրիմում բնակվող ժողովրդի արդար կամարտահայտությունը եւ նրանց ձգտումը՝ վերամիավորվելու Ռուսաստանին: Ինչ-որ մեկին դա կարող է դուր գալ, մեկին՝ ոչ, բայց մենք դա արել ենք՝ ելնելով այն մարդկանց շահերից, որոնք ապրում են այնտեղ եւ ողջ Ռուսաստանի շահերից»: Այս ուղերձի հասցեատերերն արդեն Թուրքիան ու Ադրբեջանն են:

Պուտինը, վստահաբար, պատահական չտարավ զուգահեռներ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հետ: Ըստ էության, վերոնշյալ ակնարկով, Պուտինը զգուշացրեց, որ եթե Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ուղղությամբ հարվածներ լինեն՝ Ռուսաստանը կարող է անգամ ճանաչել Լեռնային Ղարաբաղը: Սա հիմա լիովին մի անհավանական վարկած է թվում, բայց պետք է նկատենք, որ սեպտեմբերի 27-ից՝ պ ա տեր ազ մի բռնկումից սկսած մինչ օրս ռուսական պետական քարոզչամեքենայի գլխավոր մեխը հետեւյալն է՝ «Ադրբեջանական յոթ շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, բայց Արցախը հայկական է դարեր ի վեր, Ղարաբաղը եղել է ռուսական տիրապետության տակ, ի՞նչ կապ ունի ընդհանրապես այսօրվա Ադրբեջանը՝ Ղարաբաղի հետ»: Բացի այդ՝ ԽՍՀՄ փլուզումը ներկայացնելով որպես «մեծագույն սխալ»՝ ռուսական քարոզչամեքենայի հիմնական թեզերը առաջ տանողները չեն թաքցնում հզոր Ռուսաստանի վերականգնման պահանջը՝ նախկին հանրապետությունների հետ:

Այնպես որ, Պուտինի հայտարարությունների տողատակերը այս առումով, բավական ուշագրավ են: Նուրբ անցումներով Պուտինը խոսքն այնպես էր կառուցել, որպեսզի չնեղացնի նաեւ Թուրքիայի նախագահին, երբ նշեց, թե Թուրքիան երբեք չի թաքցրել, որ աջակցում է Ադրբեջանին Ղարաբաղի հարցում, սակայն այստեղ եւս մի հետաքրքրական ակնարկ կար՝ «դա ԽՍՀՄ փլուզման աշխարհաքաղաքական հետեւանքներն են»: Մոսկվային դո՞ւր է գալիս, որ նախկին Խորհրդային միության տարածքում թուրքական դրոշներ են այսօր սկսել ծածանվել.. Օրերս Ադրբեջանում Թուրքիայի «գալուստը» տոնելու ցույցից կադրեր հայտնվեցին համացանցում, որի ընթացքում ցուցարարները բացականչում էին՝ «Թուրքիան եկավ.. Պուտին, հեռացիր»: ՌԴ նախագահի այս միտքը՝ «Լեռնային Ղարաբաղի շփման գծում թուրք զինվորականների առկայությունը սադրանք է», բավական խոսում է. «Ինչո՞ւ հայկական կողմին սադրել շփման գծում թուրք զինծառայողների առկայությամբ։ Ես կարծում եմ, որ նախագահ Էրդողանը դա լավ հասկացել է։

Մենք այստեղ խնդիրներ չենք ունեցել»: Լեռնային Ղարաբաղում թուրք խաղաղապահների ակտիվությունը, առավելեւս՝ անկայունությունը Թուրքիայի դրդմամբ, կնշանակի եռակողմ փաստաթղթի տապալում՝ Էրդողանի նախաձեռնությամբ, որը Ռուսաստանը կարող է համարել հարված թիկունքից: Այստեղ արդեն Հայաստանին էլ ուղերձ հասավ. «պայմանավորվածություններից Հայաստանի հրաժարումը կլինի «ինքնա սպ նո ւթյուն» եւ «մեծ սխալ»։ Եռակողմ փաստաթուղթը, որպես սեփական ջանքերի արդյունք եւ մեծ ձեռքբերում ներկայացնելով Պուտինը հարկ համարեց նաեւ Փաշինյանի հրաժարականը պահանջող Հայաստանի ընդդիմադիրներին փոքր-ինչ հուսախաբ անել՝ իր այս հայտարարությամբ. «Ռազմական դրության մեջ երկիրը չի կարող իրեն թույլ տալ պահել այնպես, որ հանրությունը ներսից պառակտվի։

Դա անթույլատրելի է եւ վտանգավոր», ապա՝ հավելեց. «Փաշինյանին դա վ աճա ն անվանելը ընդհանրապես հիմքեր չունի։ Այլ բան է` նա ճիշտ է վարվել, թե ոչ, բայց դ ա վ աճ անո ւթյան մասին մ ե ղադ րա նքներն անհիմն են»: Չնայած երկուսուկես տարի ռուսական հեռուստաեթերից հայ-ռուսական հարաբերությունների սառնության մասին էին խոսում, Պուտինը նույնիսկ այստեղ «ճշգրտումներ» արեց. «Ես միշտ բաց եմ խոսել, որ չեմ ընդունում փողոցի միջով հարցեր լուծելը։ Բայց դա չի արտացոլվել իմ եւ Փաշինյանի հարաբերությունների վրա։

Մենք շատ դրական, վստահելի եւ կառուցողական հարաբերություններ ունենք։ Ես չեմ թաքցնում, որ Հայաստանի նախկին իշխանությունների հետ էլ եմ լավ հարաբերություններ ունեցել։ Բացի այդ, այստեղ կա ոչ միայն ղեկավարության, այլեւ ժողովուրդների միջեւ հարաբերությունների հարց։ Հայ եւ ռուս ժողովուրդները բարեկամական հարաբերություններ են ունեցել միշտ եւ ունեն»։