Ջոլիի և Փիթի 12-ամյա դուստրը հորմոններ է խմում` սեռը փոխելու համար. տեսեք, թե որքան է փոխվել նա

Մանուկ հասակից հոլիվուդյան դերասաններ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի դուստրը` Շայլոն, հագնվում է որպես տղա և միշտ կարճ սանրվածքով է: Հանուրն այս փաստն սկսել էր նորմալ ընդունել մինչ այն պահը, երբ 9 տարեկանում աղջիկը բոլորին խնդրել էր իրեն Ջոն անվանել, սակայն դա էլ ընդունվեց և մոռացվեց:

Պատմությանը նոր շարունակություն է հաղորդել La Nacion-ը, որը տեղեկություն է տարածել, թե 12-ամյա Շայլոն շուրջ մեկ տարի է հորմոններ է խմում` սեռը փոխելու մտարդությամբ և որ նրա ծնողները դեմ չեն աղջկա քայլին ու անգամ աջակցում են նրան: Աղբյուրը ներկայացրել է Շայլոյի նոր լուսանկարներն ու գրել, որ արդյունքն ակնհայտ է և որ նա ավելի ու ավելի է տղայի նմանվել: