ՌԴ-ն պաշտոնապես չեղյալ է հայտարարել Թուրքիայի հետ ստորագրված գործարքը․ Մանրամասներ

Ռուսաստանի Դաշնության ընկերությունը պաշտոնապես չեղյալ է հայտարարել Թուրքիայում 1-ին ատոմակայանը կառուցելու ծրագրերը `կապված Լիբիայի, Սիրիայի ու Արցախի հակամարտությունների հետ: Այս մասին հաղորդում է «Գրեկ Սիթի Թայմս» -ը:

Չնայած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը գործարքը ստորագրել էին 2010 թվականին, հիմնական շինարարությունը սկսվել էր միայն 2018 թվականի մարտ ամսին։

Թուրք քաղաքագետ Քերիմ Յուլկերը ասում է, որ ՌԴ-ի պետական խոշորագույն էներգետիկ ընկերություններից մեկը `Ինտեր ՌԱՕ-ն, դուրս է եկել նախագծից հոկտեմբերի քսանվեցին կայացած խորհրդի նիստից հետո: Սա կապված է եղել թուրքերի կողմից հովանավորվող սիրիացի վարձկաններին ադրբեջան ուղղարկելու ու Արցախի դեմ պատերազմ սկսելու համար: Չնայած Ինտեր ՌԱՕ-ին պատկանում էր բաժնետոմսերի միայն մեկ տոկոսը, սակայն դա շատ կարևոր է եղել , քանզի ըստ Քերիմ Յուլկերի, Ինտեր ՌԱՕ ռուսական ընկերության նախագահ Իգոր Սեչինը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմներից է:

«Հատկանշական է , որ «Ինտեր ՌԱՕ»-ն, որը Իգոր Սեչինն է ղեկավարում՝ դուրս է եկել «Աքկույու» ԱԷԿ-ի կառուցման նախագծից: Մասնավորապես այն բանից հետո, երբ Թուրքիան սատարեց Ադրբեջանին ԼՂ-ում », – գրել է Յուլկերը: Իգոր Սեչինը, որի կարողությունը մոտ 17.7 մլրդ դոլար է , Ռուսաստանի Դաշնության նախկին փոխվարչապետն է ու հանդիսանում է ՌԴ-ի պետական նավթային ընկերության «Ռոսնեֆտ» ընկերության խորհրդի նախագահը:

«Ինտեր ՌԱՕ» -ն միայն «Ակկույու» ԱԷԿ-ի շինարարությանը մասնակցող ռուսական 6 ընկերություններից մեկն է: Հաշվի առնելով Սեչինի ուժը և աջակցությունը, ռուսական մյուս ընկերությունները ևս կարող են հրաժարվել Թուրքիայում ատոմակայանի կառուցելու մտքից: