«Ռեալը» ցանկանում է վաճառել 10 ֆուտբոլիստի

Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը 34-րդ անգամ նվաճած Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը ցանկանում է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել 10 ֆուտբոլիստի, հաղորդում է իսպանական Marca-ն։ Առաջնահերթային է Խամես Ռոդրիգեսի, Գարեթ Բեյլի, Լուկա Յովիչի եւ Մարիանո Դիասի վաճառքը։

Արքայական ակումբը համարժեք առաջարկների դեպքում կվաճառի նաեւ Լուկա Մոդրիչին, Նաչոյին եւ Լուկաս Վասկեսին։

«Ռեալի» ծրագրերում են նաեւ Դանի Սեբալյոսի, Ալվարո Օդրիոսոլայի, Օսկար Ռոդրիգեսի, Խեսուս Վալյեխոյի, Բորխա Մայորալի եւ Խորխե դե Ֆրուտոսի վաճառքը։

Այլ ակումբներում հանդես եկող «Ռեալի» 11 ֆուտբոլիստների վարձակալությունը կավարտվի այս ամռանը։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով «Ռեալի» ֆինանսական կորուստը կազմել է մոտ 200 միլիոն եվրո։