«Ռիհաննայի փոքրիկ պատճենը». Տեսեք թե որքան նման են նրանք միմյանց

Վերջերս Ռիհաննայի Ինստագրամում նրա «փոքրիկ պատճենի» լուսանկարն է հայտնվել: Երկրպագուները որոշել են, որ Ռիհաննան նոր հավելված է փորձարկել, որը ցույց է տալիս, թե ինչպիսին է եղել նա փոքր ժամանակ: Երկրպագուները արձագանքել են լուսանկարին՝ հարցնելով, թե չի՞ ուզում Ռիհաննան բացատրել կասկածելի նմանության փաստը:

Ռիհաննան գրել է, որ, տեսնելով այս աղջկա լուսանկարը, քիչ է մնացել՝ հեռախոսը ձեռքից ընկնի: Պարզվում է, որ աղջիկը 7 տարեկան է, իսկ նրա անունը Ալաա Սքայ է:

Ռիհաննայի փոքրիկ պատճենը երազում է իսկական աստղ դառնալու մասին:

Նա Ինստագրամում իր էջն ունի և օգտվում է երգչուհու հետ իր նմանությունից:

Սքայի մայրն օգնում է աղջկան և դեմ չէ, որ իր դուստրն արդեն հայտնի է դարձել 7 տարեկանում: