Ռուսաստանում տղամարդկանց մեկ երրորդը մեծացնում է օտար երեխաների՝ չիմանալով այդ մասին

Ռուսաստանում ամուսնացած տղամարդկանց 10-30%-ը մեծացնում է ուրիշի երեխաներին և չգիտի այդ մասին: 


Երբեմն գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ընտրում են մի մարդու, որը նրանց այնքան էլ չի հիացնում, սակայն հանգիստ, հուսալի և ընտանիքին նվիրված մարդ է: Միևնույն ժամանակ, որոշ կանանց բնորոշ է ապագա երեխայի գենետիկ հոր դերի առավել արժանի հավակնորդ փնտրելը: Այդ իսկ պատճառով նրանց ենթագիտակցորեն ձգում են ալֆա-արու տղամարդիկ, որոնք ունեն տեստոստերոնի բարձր մակարդակ, բայց կասկածելի է, որ կդառնան օրինակելի հայրեր։

Այս մասին պատմել է կլինիկական հոգեբան և սեքսոլոգ Վալենտին Դենիսով-Մելնիկովը:
Որոշ կանայք որոշում են ապրել օրինակելի ընտանիքի հետ, իսկ մյուս կողմից՝ հանդիպել գրավիչ տղամարդկանց հետ: Նման ինտրիգները երբեմն ավարտվում են հղիությամբ։

Այնուհետև կինն ամուսնուն ասում է, որ նա շուտով կդառնա «հայր»:
Ավելին, այն, որ երեխայի հայրն ամուսինն է, կինը կարող է ինքն իրեն համոզել։ Երբեմն աղջիկները նույնիսկ մոռանում են, որ ինտիմ հարաբերություններ են ունեցել ուրիշի հետ։

Այսպիսով, կինը հոգեբանորեն ավելի հարմարավետ է զգում, քանի որ այժմ նա պետք է մեծացնի երեխային իր ամուսնու հետ: 


Բացի այդ, կինը կարող է դիտավորյալ հղիանալ սիրեկանից: Սովորաբար դա տեղի է ունենում այն ընտանիքներում, որտեղ կնոջ մոտ չի ստացվում հղիանալ ամուսնուց։ Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն այդ դեպքում իրենց հանգստացնում են նրանով, որ դավաճանել են ամուսնուն բարի մտադրություններից ելնելով՝ ընտանիքը պահպանելու համար, պարզաբանել է հոգեբանը։ 


Հայրության թեստ անցկացնելն այդքան էլ հեշտ չէ, դա կհանգեցնի ընտանեկան վեճերի, ընկերների ու բարեկամների շրջանում բամբասանքների առիթ կդառնա։ Այս հարցը ուժեղ սեռի ներկայացուցիչների համար դառնում է բավականին ծանր. դաստիարակելով երեխային՝ տղամարդը նրա մեջ ներդնում է իր ռեսուրսները՝ ժամանակը, փողը, սերը, և անգիտակցաբար ընկալում է որպես ժառանգորդի, նշել է Դենիսով-Մելնիկովը:


Տղամարդիկ, ովքեր իմանում են ճշմարտությունը, մեծ հուզական ցնցում են ունենում: Այդ պահին նրանք նաև գիտակցում են, որ իրենց երկար ժամանակ խաբել է սիրելի կինը։ Հատկապես դժվար է այն «հայրերի» համար, որոնք դաստիարակում են տղա երեխայի։ Ոմանք էլ ընդունում են իրավիճակը և ներում կնոջը։
Ընտանիքի ճակատագիրը, որտեղ տղամարդիկ մեծացնում են ուրիշի երեխային, կախված է տարածաշրջանից

: Իրավիճակը ավելի թեթև կարող է լինել այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը. նրանց մեջ գերակշռում են ավելի ազատ բարքերը, քան փոքր քաղաքներում և գյուղերում, եզրակացրել է կլինիկական հոգեբանը: