Ռուս ամուսինները վերջին 18 տարում 30 մարդու են սպանել ու կերել նրանց մարմնի մասերը․ ահասարսուռ դեպքի մասին նոր մանրամասներ

Ամիսներ առաջ ՌԴ իրավապահ մարմինները մի զույգի էին ձերբակալել, ովքեր կասկածվում էին հանիբալիզմի մեջ։ Հիմա տվյալները հաստատվել են, իսկ ՌԴ Քննչական կոմիտեն նոր տվյալներ է հրապարակել այս սարսափազդու դեպքի մասին։

Կինը՝ 43-ամյա Նատալիա Բակշևան, որոշ ժամանակ առաջ համոզել է իր ամուսնուն՝ 35-ամյա Դմիտրի Բակշևային սպանել 35-ամյա մի մատուցողուհու՝ Ելենա Վաշրուշևային։ Ձեռք բերված տվյալների համաձայն Նատալիան կասկածներ է ունեցել, որ մատուցողուհին իր ամուսնու հետ սիրային կապի մեջ է, ինչն էլ նրան դրդել է գնալ այդ քայլին։ Այնուհետև ամուսինները միասին հարձակվել են Ելենայի վրա և դանակի երկու հարվածով տեղում սպանել նրան։ Սպանելուց հետո էլ նրանք մասնատել են մատուցողուհուն ու կերել նրա մարմնի մ ասերը։

Cannibal Couple

Ամեն ինչ պարզվել է այն բանից հետո, երբ ասֆալտե ճանապարհը վերանորոգող ընկերության աշխատակիցները գետնին բջջային հեռախոս են գտել և երբ նայել են դրանում առկա լուսանկարները, տեղում ապշել։ Հեռախոսի մեջ կային մասնատված մարդկանց նկարներ, իսկ նկարներից մեկում էլ մի տղամարդ էր՝ բերանին մարդու մարմնի տարբեր մասեր։

Ոստիկանները պարզել են, որ այդ հեռախոսը պատկանում է Նատալիային, ինչից հետո էլ բացահայտվել է ողջ եղելությունը։ Հարցաքննության ընթացքում Նատալիան խոստովանել է, որ վերջին 18 տարիների ընթացքում նա ու իր ամուսինը 30 մարդ են սպանել ու կերել նրանց մարմնի մի մասը, իսկ մյուս մասը՝ սառեցրել սառցախցիկում։

Հետագա քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են նաև այլ ահասարսուռ լուսանկարներ։ Նատալիան բազմաթիվ սելֆիներ է արել ոչ միայն մատուցողուհու, այլ նաև իրենց մյուս զոհերի մարմնի մասերի հետ։

Դեռևս գործի ողջ հանգամանքները պարզված չեն։ Քննությունը շարունակվում է։