Ռուս սակրավորները սկսել են Ստեփանակերտի օդանավակայանի մոտակայքի ականազերծումը

Ռուսաստանցի սակրավորները սկսել են ականազերծման աշխատանքները Ստեփանակերտի օդանավակայանի մոտակայքում գտնվող Խոջալու բնակավայրի տարածքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ականազերծման աշխատանքներում ներգրավված կլինեն «Ուրան -6» բազմաֆունկցիոնալ ռոբոտային համալիրը և Ռուսաստանի ՊՆ սակրավորների վարչությունը, նշված է հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ նշվում է, որ տվյալ վայրում այս պահին ոչ մի պայթուցիկ առարկա չի հայտնաբերվել, ասել է Մարդասիրական ականազերծման կենտրոնի ղեկավարի տեղակալ, փոխգնդապետ Դմիտրի Կլյուչևսկին: