Սաակաշվիլին չեղարկել է իր թեկնածությունը Վրաստանի վարչապետի պաշտոնի համար

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ չի պայքարի երկրի վարչապետի պաշտոնի համար: Դրանից առաջ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները նրան առաջադրել էին վարչապետի պաշտոնում, եթե  հաղթեին խորհրդարանական ընտրություններում:

Սաակաշվիլին նաև խոստացել է պատմել այն մասին, թե առաջիկա օրերին որտեղ է «գտնվելու ֆիզիկապես»:

Դրանից առաջ նա նշել էր, որ պատրաստ է երկու տարի զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Այդ ընթացքում նա ցանկանում էր Վրաստանը դնել զարգացման ուղու վրա: