Սալմա Հայեկն արդեն 53 տարեկան է, բայց արտաքնապես չի զիջում ոչ մի երիտասարդ մոդելի

Սալմա Հայեկն իրավամբ կրում է աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկի կոչումը։ Իսպանուհի դերասանուհին հստակ գիտի ինչպես ներկայանալ ամենալավ կողմից։ Ինչ-որ ժամանակ Սալման, ինչպես և այլ երիտասարդ դերասանուհիները, սիրում էր կոսմետիկա և տարատեսակ էքպերիմենտներ էր անում արտաքինի հետ։ Բայց տարիների ընթացքում Հայեկը վերաիմաստավորեց իր գեղեցկությունը։

Այժմ Սալման ընդհանրապես հրաժարվել է կոսմետիկայից։ Բացառություն են կազմում միայն «կարմիր գորգերը»։ Իրական կյանքում նա չի դիմահարդարվում և չի չարաշահում գեղեցկության համար նախատեսված տարատեսակ ներարկումները։ Դերասանուհին գտնում է, որ իրական ծերացումն ամենալավ բանն է, որ կարող է պատահել կնոջ հետ։

Միայն նայե՛ք նրա գեղեցկությանը։ Նա 53 տարեկան է, բայց առանց որևէ ֆիլտրի և դիմահարդարման մաքսիմում 35 տարեկանի տեսք ունի։

Իսկ այսպիսի արտաքինի կնախանձի ցանկացած կին։

Հիասքանչ կին, որով կարելի է անընդհատ հիանալ։