Սահմանին զոհված Սոս Էլբակյանը Մարմաշենի համայնքապետի հորեղբոր տղան էր

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից զոհված կապիտան Սոս Էլբակյանը 28 տարեկան էր, Շիրակի մարզի Մարմաշեն համայնքից: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Մարմաշենի համայնքապետարանից։

Սոս Էլբակյանը Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանի հորեղբոր տղան էր։

NEWS.am-ին հայտնեցին, որ Սոսն ամուսնացած չէր, բնակվում էր ավագ եղբոր եւ ծնողների հետ։

Մեզ հայտնեցին, որ ընտանիքը զբաղվում է գյուղատնտեսությամբ։

Նշենք, որ մարմինը դեռեւս գյուղ չեն տեղափոխել։