Սամվել Ալեքսանյանը լկտիաբար ստում է. ԱՊԱՑՈւՅՑ. Mediaport

Mediaport-ն այսօր հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանի սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ) իրեն պատկանող «Մեգամոլ» առևտրի կենտրոնոմ Փաշինյանին սպասարկող ֆեյքերի ֆաբրիկա ունի, որի աշխատանքները համակարգում է Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը:

Mediaport-ի թղթակիցն այսօր մուտք է գործել նշված ֆաբրիկա այն պահին, երբ Սամվել Ալեքսանյանը երկու հոգու հետ քանդելիս է եղել համակարգիչները, որոնք փոխանցել է առևտրի կենտրոնի բակում սպասող «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանին (շիշ բռնող), որը այդ համակարգիչները տեղավորել է 363 HH 11 պետհամարանիշով միկրոավտոբուսի մեջ ու տարել է: Այնուհետ Ալեքսանյանի անվտանգության աշխատակիցները խլել են մեր թղթակցի հեռախոսն ու ջնջել փաստն ապացուցող լուսանկարները՝ սպառնալով, որ եթե գրենք կատարվածի մասին «կփոշմանենք, որ ծնվել ենք»:

Armlur.am-ը կատարվածի վերաբերյալ քիչ առաջ մեկնաբանություն է խնդրել Ալեքսանյանից, որը լկտիաբար ստել է՝ ասելով. «Ազիզ ջան 25 օր ա տանից դուրս չեմ եկել: Կորոնայով հիվանդ եմ, չեմ շփվում ոչ մեկի հետ, տունն եմ մնացել: Ի՞նչ եք ֆեյք-մեյք կապում իմ հետ»:

Ալեքսանյանի բացահայտ սուտը ապացուցելու համար բավարար է հիշեցնել, որ «25 օր տանից դուրս չեկած ու ոչ մեկի հետ չշփված» Սամվել Ալեքսանյանը ընդամենը 5 օր առաջ՝ նոյեմբերի 23-ին, եղել է կառավարությունում և հանդիպել է Նիկոլ Փաշինյանին (լուսանկարը՝ ՀՀ վարաչապետի կայքից ):

Հավելենք, որ մասնագետներն այս պահին աշխատում են ջնջված կադրերը վերականգնելու ուղղությամբ. առաջիկայում փաստերով ևս մեկ անգամ կապացուցենք, որ Լֆիկը լկտիաբար ստում է և միջադեպի մասին Mediaport-ի հրապարակումը ծայրից ծայր համապատասխանում է իրականությանը: