Սարսափելի դեպք․ Կինն ուշքի է եկել է դիահերձարանում

Կուրսկի մերձակայքում գտնվող Գորշեչնի քաղաքում աղիքային վիրահատությունից հետո «մահացած» տարեց կնոջն ուղարկել են դիահերձարան:

Հաջորդ առավոտյան դիահերձարանի աշխատակիցները կնոջը գտել էին գիտակից վիճակում: Այդ մասին հայտնել է «Կուրսկիե Իզվեստիա» թերթը:

«Աղիքում հայտնաբերել էին չարորակ ուռուցք և մետաստազներ: Աղիների աշխատանքը վերականգնել էին, սակայն վիրահատությունից հետո կինը կլինիկական մահ էր տարել …այդ պատճառով նրան ուղարկել էին դիահերձարան»,- հրատարակչությանը պատմել էին հիվանդանոցի աշխատակիցները:

Ծեր կնոջը տուն էին տարել նրա հարազատները, ովքեր հիվանդանոց էին եկել նրան հուղարկավորելու հանար:

Հիվանդանոցում միջադեպը մեկնաբանել էին սարքավորումների  ժամկետանց լինելու և բժշկի երիտասարդ լինելու հանգամանքով: