Սարսափելի պատմություններ մարդկանց մասին, որոնք մինչ օրս չեն վերադարձել աշխատանքից

Մարդկությանը հայտնի են մի քանի պատմություններ այնպիսի անձանց մասին, որոնք աշխատանքի են գնացել դեռևս նախորդ հարյուրամյակի 80-ական կամ 90-ական թվականներին և մինչ օրս չեն վերադարձել տուն: Ոչ ոքի հայտնի չէ, թե ինչ է պատահել այդ «հաջողակներին», քանի որ նրանք համարվում են անհետ կորած:

Դեբորա Պո

26-ամյա Դեբորան որպես վաճառող էր աշխատում Օրլանդոյի փոքրիկ խանութներից մեկում: 1990 թ. փետրվարի 4-ին խանութի հաճախորդներից մեկը նկատել է, որ խանութում ոչ ոք չկա, չնայած որ վաճառողուհու ավտոմեքենան կանգնած էր կայանատեղում: Մեքենայի մեջ հայտնաբերվել է Դեբորայի դրամապանակը, այդ պատճառով էլ ոստիկանության աշխատակիցներն անմիջապես բացառեցին կողոպուտի հանցակազմը: Աղջկա ոտնահետքերը հայտնաբերվեցին խանութի հետևի մասում, սակայն դրանք մի տեղից անհետանում էին: Ենթադրվեց, որ Դեբորան ճանապարհը շարունակել է այլ տրանսպորտային միջոցով, սակայն պատմությունն այստեղ չի ավարտվում:

Ոմն կին պատմել է հետաքննիչներին, որ խանութ է մտել առավոտյան ժամը 4-ի մոտակայքում, սակայն այդ ժամանակ դրամարկղի մոտ տղամարդ էր կանգնած: Վկայի մոտ տպավորություն է ստեղծվել, որ այդ տղամարդն առաջին անգամ էր խանութում, սակայն, չնայած դրան, նա առանց որևէ կաշկանդվածության մեկ տուփ ծխախոտ է վաճառել կնոջը: Բայց այդ տղամարդուն այլևս ոչ ոք երբեք չի տեսել, ինչպես նաև տիկին Դեբորա Պոյին:

Լին Բերդիկ

34 տարի առաջ 18-ամյա Լին Բերդիկը որպես վաճառող աշխատանքի անցավ Ֆլորիդայում գտնվող փոքրիկ խանութներից մեկում: Ապրիլի 17-ին աղջիկը միայնակ պետք է աշխատեր: Հերթապահությունն ավարտելուց կես ժամ առաջ Լինին սկսել են զանգել ծնողները, սակայն հեռախոսին աղջիկը չի պատասխանել: Հերոսուհու եղբայրը շտապել է խանութ և հայտնաբերել, որ քույրն այնտեղ չէ: Խանութի շրջակայքում ոչ մի հետք չկար, որը թույլ կտար բացահայտել Լինի անհետացման գաղտնիքը: Սակայն նույն օրը՝ անհետացումից մոտ մեկ ժամ անց, ոմն տղամարդ փորձել է առևանգել աղջկան, սակայն դա նրան անել չի հաջողվել: Ավելի ուշ ականատեսներից մեկը պատմել է ոստիկանությանը, որ տեսել է հանցագործի մեքենան, երբ այն շարժվել է դեպի այն խանութ, որտեղ աշխատում էր Լինը:

Կասկածյալներից մեկը Լեոնարդ Պարադիզոն էր, ով 1984 թ. կին էր սպանել: Սակայն, ինչպես հայտնում են, այս հանցագործն ակնհայտորեն մի քանի չբացահայտված հանցագործություններ ևս կատարել է: Լեոնարդը մահացել է 2008 թ. բանտում, և նրա մահվան պատճառը քաղցկեղն էր: Կասկածյալի մահը վերջ դրեց Լին Բերդիկի անհետացման գործով հետագա քննությանը:

Սյուզի Լեմպլյու

1986 թ. հուլիսի վերջին Լոնդոնում անհետացավ անշարժ գույքի ամենախոշոր գործակալություններից մեկի աշխատակցուհին: 25-ամյա Սյուզին Հուլհեմ էր ուղևորվել՝ հանդիպելու ոմն պարոն Կիպերի, ով ցանկանում էր տեսնել վաճառքի հանված տունը, սակայն աղջիկն այդպես էլ չվերադարձավ: Անհետ կորած մեքենան հայտնաբերվեց տնից 2,5 կմ հեռավորության վրա: Ականատեսները պատմում էին, որ տեսել են Սյուզիին շատ նման մի աղջկա: Վերջինս բարձրաձայն վիճում էր ինչ-որ տղամարդու հետ, որից հետո նստել է նրա մեքենան և գնացել: 1994-ին Սյուզիին մահացած ճանաչեցին:

Սակայն Սյուզիի անհետացումից 3 օր առաջ բանտից ազատվել էր սերիական մոլագար Ջոն Կենենը: Նա Կիպեր ազգանունն ուներ, և նման էր այն անծանոթին, որի հետ վերջին անգամ տեսել են Սյուզիին: 1989 թ. հանցագործը կրկին հայտնվեց բանտում, քանի որ բռնաբարել ու սպանել էր մի կնոջ: Սակայն նա ժխտում էր, որ սպանել է Սյուզիին, չնայած որ նրա ընկերուհիներից մեկը մի անգամ պատմել է քննիչերին, որ պարոն Կենենն անձամբ իրեն պատմել է, թե ինչպես է բռնաբարել ու սպանել Սյուզիին:

Քելլի Ուիլսոն

1992 թ. 17-ամյա Քելլին աշխատանքի անցավ փոքրիկ խանությում, որտեղ տեսասկավառակներ էին վաճառում: Հունվարի 5-ին աղջիկը մի քանի րոպեով աշխատանքից դուրս եկավ՝ խանութի մոտ գտնվող բանկոմատից գումար հանելու և այլևս չվերադարձավ:

Երիտասարդ վաճառողուհու ավտոմեքենան կայանատեղում էր մնացել, սակայն վնասված էր: Տարիներ անց տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Քելին միգուցե սատանայական աղանդի զոհ է դարձել, սակայն որոշ ժամանակ անց այդ տեղեկությունը հերքվեց: Քելի Ուիլսոնի անհետացման գործը մինչ օրս բացահայտված չէ, իսկ քննությունը շարունակվում է: