ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանն ամիսներ առաջ կոչ է արել իշխանությանը վերջապես ունենալ անաչառ դատական համակարգ

ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանն ամիսներ առաջ կոչ է արել իշխանությանը վերջապես ունենալ անաչառ դատական համակարգ.

«Ինձ մոտ այն տպավորությունն է, որ Հայաստանում երբևիցէ ոչ հանրության և ոչ էլ քաղաքական ուժերի, առավել ևս կառավարող քաղաքական ուժի մոտ, չի եղել իրապես անկախ, անաչառ և ուժեղ դատական իշխանություն ունենալու ցանկություն։ Հուսով եմ, որ մենք մի օր կհասնենք այն հանգրվանին, երբ դատարաններն ու դատավորները սուբյեկտիվ պատճառներով չեն քննադատվի, և դատավորի բարձր առաքելությունն իրականացնող անձինք մեր կյանքում էլ ավելի կամրապնդեն իրենց դերակատարումը։ Այլ կերպ ես չեմ պատկերացնում մեր երկրի զարգացումը և հասարակական համերաշխության պահպանումը»:

Եթե Վահրամ Ավետիսյանը թե հրապարակավ և թե լսարաններում ուսանողների մոտ բազմիցս բարձրաձայնած  <<անաչառ և օբյեկտիվ դատական համակարգ ունենալու>> տեսլականը գոնե թե իր մասով իրականացնի ապա կշահի և հանրությունը և ողջ համակարգը: