Սիրիայում ոչնչացվել է նավթի թուրքական պահեստարանը

Ինչպես հայտնում են սիրիական առաջնագծում @wargonzo-ի աղբյուրները, չբացահայտված պատկանելության ավիացիան հարված է հասցրել ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող տարածքում գտնվող թուրքական խոշորագույն օբյեկտին:

Խոսքը գրոհայինների կողմից գողացված նավթի (ապօրինի արդյունահանված) պահոցի մասին է, որը տեղափոխվում էր Թուրքիա։ (Գաղտնիք չէ, որ Անկարան չի խորշում այդ նավթով առեւտուր անել առանձին արեւմտյան երկրների եւ Իսրայելի հետ)։

Այդ օբյեկտը կարևոր լոգիստիկ դեր է խաղացել Սիրիայից Թուրքիա անօրինական հումքի մատակարարման սխեմայում՝ ահաբեկիչների և թուրքական հատուկ ծառայությունների կողմից կազմակերպված միջանցքներով։

Զինվորականների շրջանում առանձին բարձրաստիճան աղբյուրներ ակնարկել են @wargonzo նախագծին, որ այդ ակցիան կարող է «պատասխան» լինել Էրդողանին Ղարաբաղի համար։ Թուրքիան այդ հարվածից հետո լուրջ տնտեսական կորուստներ է կրել, որոնք, այդ թվում, հանգեցրել են թուրքական լիրայի փոխարժեքի նվազմանը։