Մենք հեշտորեն կճանաչենք մեզ այս կետերում: Դրանք վատը չեն, ոչ էլ լավն են, ավելի շուտ ջերմ են ու հարազատ:

1. Զուգվել-զարդարվել խանութ գնալուց առաջ

Մենք սիրում ենք լավ տեսք ունենալ: Սովորական հագուստը հարմար չէ անգամ հացի խանութ գնալու համար: Միևնույն ժամանակ մենք կարող ենք ամենասարսափելի հագուստը պահել տանը հագնելու համար:

2. Դուրս գալուց առաջ մի րոպե նստել

Երբ ճամպրուկներն արդեն հավաքել ենք, մենք մի պահ դադար ենք առնում, որպեսզի հանգիստ նստենք: Հենց այնպես: Դա պարզապես սովորություն է, որ փոխանցվում է սերնդեսերունդ:

3. Ասել իսկապես երկար ու բարդ կենացներ

Միայն ամենաալարկոտ հայը պարզապես կասի «Ողջ լինենք» կենացը: Մենք միշտ ուրախ ենք երկար կենացներ ու բարեմաղթանքներ հղել:

4. Որքան հնարավոր է շատ անեկդոտներ պատմել

Մենք կարող ենք որևէ պատմություն պատմել և ընթացքում բացականչել՝ «Օ՜, ինչպես այն անեկդոտում» և շարունակել պատմել անեկդոտը:

5. Շնորհավորել իրար լողանալուց հետո

«Բաղնիքդ անուշ»:

6. Անկեղծ ու ընդարձակ պատասխանել «Ի՞նչ կա» հարցին

Արտասահմանցիները մշտական նույն պատասխանն ունեն այս հարցին. «Ամեն ինչ լավ է, մերսի»: Բայց ոչ մենք: Եթե արդեն իսկ հարցրել են, թե ինչպես են մեր գործերը, ուրեմն պետք է հանգամանալից պատասխանել:

7. Չժպտալ անծանոթներին

Մենք չենք ժպտում մարդկանց, ում հետ պատահաբար փողոցում հանդիպում են մեր հայացքները: Մեր ժպիտները միշտ անկեղծ են միայն ընկերների, հարազատների ու սիրելիների համար:

8. Նոր տարին նշել ավելի մեծ շուքով, քան Սուրբ ծնունդը

Տոնածառը՝ Ամանորին, նվերները՝ Ամանորին: Ամանորը ձմռան գլխավոր տոնն է: Սուրբ ծնունդը նշվում է ավելի համեստ:

9. Անընդհատ նայել ու ցիտել սովետական ֆիլմերն ու մուլտֆիլմերը

Մենք հաճախ ենք հաճույքով նայում մեր հին ֆիլմերը: Իսկ դրանցից շատերը հիանալի ցիտատների աղբյուր են: