Սոֆի Մխեյանի և Նազենի Հովհաննիսյանի սրտերը այլևս ազատ չե՞ն

Սոֆի Մխեյանը վերջերս սկսել է զբաղվել պրոդյուսերական գործունեությամբ և մոռացել է երաժշտական գործունեությունը։ Պոզիտիվ Սոֆին վերջերս ավելի մելամաղձոտ տրամադրությունների մեջ է։

Իր Ինստագրամում գերակշռում են մտածկոտ նկարները։

Կիրակին Սոֆին և Նազենին անցկացրել են Գեղարքունիքի մարզում։ Սոֆին լուսանկար է հրապարակել, որտեղ ինքն ու Նազենին են, իսկ ետին պլանում երկու տղամարդ, որոնց դեմքերը ծածկված են էմոջիներով։

Այս նկարներից հետո կարելի է մտածել, որ երկու ընկերուհիների կյանքում կան նրանք, ում սպասել են։ Նազենի Հովհաննիսյանը վերջերս հաստատել էր, որ կողքին սիրելի կա, իսկ Սոֆին լռում էր, բայց այս նկարը՝ էմոջիներով ծածկված, կարծես փաստում է, որ աղջիկների կյանքում սիրելի է հայտնվել և նրանք երջանիկ են։

Մեկնաբանություններում հետևորդները հարցրել են Սոֆիին, թե ինչու է փակել էմոջիներով, որոնց չի պատասխանել, սակայն նկարին կից թողել է #abba հեշթեգը։

Հուսանք Սոֆին շուտով էլ ավելի կմանրամասնի։

Հիշեցնենք, որ Աբբա համաշխարհային խմբի բոլոր երաժիշտները ամուսնացած էին իրար հետ։