Սպիտակցի Հայկոյին տարել են 6-րդ վարչություն. որն է պատճառը

Որոշ տեղեկություններով, երեկ գիշերը երգիչ Հայկ Ղևոնդյանը՝ Սպիտակցի Հայկոն, հրավիրվել է Ոստիկանության 6-րդ վարչություն:

ԼՈՒՐԵՐ․com-ը փորձել է մեկնաբանություն ստանալ Ոստիկանությունից, դիմել է հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն՝ հասկանալու համար, թե ինչու են նրան բերման ենթարկել Ոստիկանություն:

Այնտեղից հայտնել են, որ երգիչը բերման չի ենթարկվել, այլ պարզաբանում ստանալու նպատակով նրան հրավիրել են Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն: