Սվետլանա Տիխանովսկայան լքել է Բելառուսը

Բելառուսի նախագահական ընտրություններում գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան լքել է Բելառուսը։ Նա այս պահին գտնվում է Լիտվայում։

Այդ մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Լիտվայի արտաքին գործերի նախագահ Լինաս Լիկյավիչուսը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տիխանովսկայայի կյանքին վտանգ է սպառնում և նրա դեմ մահափորձի ահազանգ կա։