Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետի հիվանդանոցում հրդեհ է բռնկվել

Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետի հիվանդանոցի՝ շինարարության մեջ գտնվող հատվածում մեկուսացման աշխատանքների ընթացքում հրդեհ է բռնկվել: Հրդեհը նկատվել է ժամը 16:50-ին: Դեպքի վայր է հասել հրշեջ ծառայություն, որը մարել է կրակը: Փրկարարները շարունակում են իրականացնել հովացման աշխատանքներ:

Թուրքական տարբեր աղբյուրներ հաղորդում են, որ հիվանդանոցը նոր էր կառուցվել: Հրդեհի հետևանքով նաև պայթյուն է որոտացել:

Ականատեսները տեսագրել են թե հրդեհի, թե պայթյունի պահը, քաղաքի տարբեր մասերից երևացել է թանձր ծուխը: