Ստամբուլում կառուցվող հիվանդանոցում հրդեհ է բռնկվել

Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետի հիվանդանոցի՝ շինարարության մեջ գտնվող հատվածում մեկուսացման աշխատանքների ընթացքում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հրդեհը նկատվել է ժամը 16:50-ին: Դեպքի վայր է հասել հրշեջ ծառայություն, որը մարել է կրակը: Փրկարարները շարունակում են իրականացնել հովացման աշխատանքներ:

Թուրքական տարբեր աղբյուրներ հաղորդում են, որ հիվանդանոցը նոր էր կառուցվել: Հրդեհի հետևանքով նաև պայթյուն է որոտացել: Ականատեսները տեսագրել են թե հրդեհի, թե պայթյունի պահը, քաղաքի տարբեր մասերից երևացել է թանձր ծուխը: