Ստոկհոլմի պատկերասրահից Սալվադոր Դալիի ավելի քան տասը բրոնզե քանդակ են գողացել

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի կենտրոնական պատկերասրահներից մեկից իսպանացի հանրահայտ գեղանկարիչ, քանդակագործ Սալվադոր Դալիի ավելի քան տասը բրոնզե քանդակ են գողացել, հայտնում է Dagens Nyheter հրատարակությունը:

Ըստ Couleur պատկերասրահի ղեկավար Պեդեր Էնսթրոմի` անհայտ անձինք գիշերը ներթափանցել են շենք, որտեղ ցուցադրությունն է տեղի ունեցել, և գողացել հայտնի նկարչի 10 կամ 12 աշխատանք: Քանդակները գնահատվում են մոտ 200-500 հազար կրոն (20-50 հազար եվրո):

«Գողացված աշխատանքների ընդհանուր արժեքը 3-4 միլիոն կրոն է (մոտ 300-400 հազար եվրո)»,-նշել է Էնսթրոմը:

Գողության մասին հայտնի է դարձել գիշերը ժամը 4-ին: Ոստիկանությունը դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսել:

0 0 голос
Рейтинг статьи
Подписаться
Уведомить о
guest
0 комментариев
Межтекстовые Отзывы
Посмотреть все комментарии