Սևանա (թերա)կղզին 70 տարի առաջ և հիմա (լուսանկարներ)
Սևանա լճի կղզին 1898 թվականին. ջրի մակարդակի անկման պատճառով այսօր՝ թերակղզի

Սևանա լճի կղզին 1898 թվականին:
Այս հին լուսանկարի առաջին պլանում երևում է Սևանավանքի երրորդ եկեղեցին: Դա Սուրբ Աստվածածին բազիլիկ տիպի եկեղեցին է, որը քանդվել է 1931-ին և որի քարերն օգտագործվել են որպես շինանյութ` կղզում հանգստյան տուն կառուցելու համար։
Սևանի վանքային համալիրի պատմությունը վկայում է, որ տարբեր ժամանակներում՝ մինչև 17-րդ դարը կղզում ընդհանուր առմամբ կառուցված են եղել չորս եկեղեցիներ և մեկ մատուռ:
Լուսանկարիչ՝ Ժոզեֆ դե Բայ (Joseph de Baye), ֆրանսիացի հնագետ և ճանապարհորդ:
Վերագտնե՜նք կորսված կղզին մեր Սևանի



