Վաղը Շուշիի համար ճակատամարտը կավարտվի․ Արծրուն Հովհաննիսյան

Ռազմական գործողություններն այս պահին ընթանում են Շուշիի ներսում եւ Շուշիի շրջակայքում, մեր զո- րքերը հերոսական պայքար են մղում Շուշին պաշտպանելու եւ որոշ դիրքերում, որտեղ հայտնվել են ադրբեջանական կամ վարձկան ուժերը, դրանց չեզոքացնելու եւ վերահսկողությունը մեր ձեռքը վերցնելու ուղղությամբ։ Այս մասին Հանրային ՀԸ  «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հիմա բարդ է ասելը, թե ով է վերահսկում իրավիճակը։ Վաղ առավոտից, ամբողջ ցեեկը համառ մ րտեր են եղել, հստակ ասել, թե ում ձեռքին էր նախաձեռնությունը՝ դժվար է, երեկ ցերեկը, գիշերը մեծ խմբերով են ներթափանցել քաղաք, մերոնք վերախմբավորում կատարելով՝ դրանց չեզոքացնելու գործողություններ են արել։

Ես կուզենայի, այսօր ամբողջ օրը նշել եմ, որ չունենանք ոչ անհիմն լավատեսական, ոչ էլ հոռետեսական կանխատեսումներ, ուղղակի վստահենք մեր զո րքին, որն ամբողջ օրը գրագետ պայքար է մղել,  սպասենք որոշ ժամանակ, Շուշիի ճակատա մ արտը, որ 4 օր անդադար ընթանում է, հաջողություն-անհաջողություններով, գնահատականն անընդհատ փոխվում է, վաղը վերջնական պարզ կլինի։ Վաղը կավարտվի ճակատամ արտը Շուշիի համար», ասել է նա։