Վաճառվում է 5-ամյա աղջնակ․ Անվճար հայտարարությունների կայքում վաճառքի է հանվել 5 տարեկան աղջիկ երեխա․․․

Ահասարսուռ և շատերի համար անհասկանալի միջադեպ է տեղի ունեցել:

Անվճար հայտարարությունների կայքում Ճելյաբինսկի մի բնակիչ վաճառքի է հանել Մաշա անունով աղջկա. նա երեխային վաճառում է հինգ հազար ռուբլով, գրում է lenta-ru-ն: Նա վաճառքի հայտարարությունը տեղադրել է «Սպասք» բաժնում:

«Աղջիկ՝ Մաշան, 5000 ռուբլի: Կա առաքման հնարավորություն»,-նշված է հայտարարության մեջ:
Հայտարարությունը գրավել է իրավապահների ուշադրությունը:

Ներկա պահին հայտարարությունն այլևս հասանելի չէ: Չելյաբինսկի իրավապահները խոստացել են ստուգել կայքում այդ հայտարարության տարածման հանգամանքները: Ոստիկանությունը չի բացառում, որ դա հնարավոր է կատակ է: