Վարչապետի հետաքրքիր բացահայտումը

ՀՀ վարչապետը հարցազրույց է տվել РБК հեռուստաալիքին, որտեղ կատարել է չափազանց հետաքրքիր բացահայտում:

Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով վերջին օրերի զարգացումներին դա համարել է Ռուսաստանն ապակայունացնելու փորձ, որի կապակցությամբ «շահագրգիռ են այն երրորդ ուժերը, որոնք ծավալապաշտական-հակահայկական նկրտումներ ունեն Հարավային Կովկասում»:

Իսկ թե ովքեր են Ռուսաստանի ապակայունացմանն ու այդ երկրում «գունավոր հեղափոխություն» իրականացնելու մեջ շահագրգիռ ուժերը, որոնց ներկայացուցիչներն, ի դեպ, այսօր Հայաստանում բարձր պաշտոններ են զբաղեցնում, կարծում եմ որևէ մեկի համար գաղտնիք չէ:

Ի դեպ, շաբաթներ առաջ նույն այդ «շահագրգիռ» ուժերից մեկի ներկայացուցչին եթեր էր տրամադրել Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը:

Ռոբերտ Մարգարյանի ֆեյսբուքյան էջից