Վլադիմիր Զելենսկին հիվանդացել է Կորոնավիրուսով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հիվանդացել է Covid-19-ով, հայտնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:

«Ցավոք, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Covid-19 կորոնավիրուսային վարակի թեստը դրական է։ Երկրի ղեկավարն իրեն լավ է զգում եւ կշարունակի կատարել իր պարտականությունները հեռավար ռեժիմով՝ ինքնամեկուսացման մեջ»,- ասված է հաղորդագրությունում: