Վլադիմիր Պուտինը Ալիևի հետ զրույցում ընդգծել է Ղարաբաղում հայկական եկեղեցիների պահպանման կարևորության մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Քննարկվել են նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության մեջ ամրագրված համաձայնությունների կատարման գործնական ասպեկտները:

Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ գոհունակությամբ նշվել է, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է, իսկ շփման գծում իրավիճակը բավականին հանգիստ է:

Իլհամ Ալիևի հետ զրույցում Վլադիմիր Պուտինը նրա ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, այն տարածաշրջաններում, որոնք եռակողմ հայտարարության համաձայն վերադարձվելու են Ադրբեջանին, գտնվում են քրիստոնեական եկեղեցիներ: Այդ առումով նա շեշտել է այդ սրբավայրերի պահպանման և բնականոն եկեղեցական կյանքի ապահովման կարևորությունը:

Ադրբեջանի նախագահն ըմբռնումով է մոտեցել հարցին, նշելով, որ Ադրբեջանը հենց այդպես էլ կգործի։