Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի մոտ հաստատվել է կորոնավիրուս

Թեստավորման արդյունքում Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի մոտ հաստատել է կորոնավիրուս:

Գեորգի Գախարիան իրեն լավ է զգում, նա բուժումը կշարունակի տանը, հայտնել են վարչապետի մամուլի ծառայությունից:

Վրաստանի վարչապետն ինքնամեկուսացման մեջ է հոկտեմբերի 31-ից՝ անվտանգության աշխատակցի մոտ կորոնավիրուսի նպատակային պատահական թեստի դրական պատասխանի հաստատումից հետո: Այս մասին Գախարիան հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Ցավոք, հիմա ես ստիպված կլինեմ աշխատել հատուկ ռեժիմով, քանի որ կորոնավիրուս հաստատվել է իմ աշխատակցի մոտ, որի հետ նախորդ օրը ես երկարատև շփում ունեի: Ըստ այդմ, ես գնացի ինքնամեկուսացման և կշարունակեմ աշխատել այս ռեժիմով», — գրել էր Գախարիան: