Տավուշի մարզից են իմ բոլոր նախնիները. Գարիկ Մարտիրոսյանը սահմանի լարվածության մասին

«Ես մեծ մտահոգությամբ հետևում եմ Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին տեղի ունեցող իրադարձություններին: Հայաստանի այդ գեղեցիկ շրջանը իմ փոքր հայրենիքն է: Հայաստանի Տավուշի մարզից են իմ բոլոր նախնիները՝ հայրական կողմից: Մի քանի օր այնտեղ մարտեր էին ընթանում: Թող օրհնյալ լինի զոհերի հիշատակը»: Այս մասին «Ինստագրամ»-ի իր էջում գրել է ռուսաստանաբնակ երգիծաբան, հեռուստահողորդավար, շոումեն Գարիկ Մարտիրոսյանը՝ շարունակելով.

«Նաեւ դադարեցրեք հրահրել Հայոց բանակին: Դադարեցրեք ապատեղեկատվությունը մտացածին «հայկական ագրեսիայի» մասին: Հայաստանի վրա ցանկացած հարձակում հետ է մղվելու: Միշտ այդպես է եղել: Միշտ կլինի այդպես: Ո՛չ պատերազմին: Խաղաղությունը միակ լուծումն է: Խաղաղությունը միակ լեզուն է Հայաստանի հետ խոսելու համար»: