Տարիներ առաջ ծննդատանը հարազատ քրոջս երեխային վերցրեցի, բայց այժմ կանգնած եմ խնդրի առաջ․ Մտավախություն ունեմ, որ գաղտնիքս կբացահայտվի

Ստացվեց այնպես, որ շուտվ ես ու քույրս պիտի ծննդաբերեինք: Ես երջանկությունից յոթերորդ երկնքում էի, իսկ քույրս՝ տխուր և մտախոհ: Ես դեռ չգիտեի, թե ինչ կա նրա մտքին:

Քույրս արդեն ուներ երեխաներ, իսկ ես առաջնեկիս էի սպասում, չնայած, որ արդեն 30 տարեկան էի: Հղիությունս բարդություններով էր ընթանում, բայց ես հավատս չէի կորցնում, որ ամեն ինչ լավ կլինի:

Ահա եկավ այդ օրը: Քույրս արդեն ծննդատանն էր, երբ գնացի նրան տեսության, սակայն էլ դուրս չեկա, քանի որ հասկացա, որ ինքս էլ եմ շուտով ծննդաբերելու: Մի քանի ժամ անց ապրեցի կյանքիս ամենասարսափելի պահերը. երեխաս մահացած էր ծնվել:

Բուժքույրն իմ հին ծանոթներից էր, և նա ասաց, որ քույրս հրաժարվել է երեխայից, և հիմա թղթերն են պատրաստում, որ մանկատուն տեղափոխեն փոքրիկին: Քույրս բոլորին ասել էր, իբր երեխան մահացել է անմիջապես ծնվելուց հետո:

Երբ եկավ ամուսինս, մենք որոշեցինք վերցնել քրոջս աղջկան, չէ որ նա հարազատ արյուն էր:Հիմա մեր աղջնակն արդեն 2 տարեկան է և շատ է ինձ նման:

Բայց խիղճս հանգիստ չէ, ես ամեն օր աղոթում եմ Աստծուն, որ մեր գաղտնիքը երբեք չբացահայտվի…