Տեր, Խնդրում եմ լսիր աղոթքս…

Տե՛ր, եթե շրթներս բացես, բերանն իմ կերգի օրհնությունը քո (Սաղմոս 50, 17):

Գոհանում եմ Քեզանից,

Ո՜վ Տեր իմ

Եվ Աստված իմ, և օրհնում ու փառավորում

Քո սուրբ անունը, որ պահեցիր

Այս գիշեր Քո անարժան ու մեղավոր

Ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից՝

Խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին:

Եվ արժանացրիր տեսնելու Քո ողորմության լույսը:

ԱՄԵՆ: