«Տիտանիկ» ֆիլմի այս կադրերը տեսնելուց հետո այն ձեզ համար այլևս առաջվանը չի լինի

997 թվականին էկրաններ բարձրացած հանրահայտ «Տիտանիկ» ֆիլմն արժանացել է 11 «Օսկար»-ի և շուրջ 12 տարի պահպանել է իր դիրքերը կինոմատոգրաֆիայի մեջ ամենաբարձր վարկանիշ ունեցող ֆիլմ: Այս ֆիլմի դարձավ Լեոնարդո Դի Կապրիոյի այցեքարտը, ում այն ժամանակ կամ ատում էին կամ էլ ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ չէին անում, իսկ այժմն նրան համարում են լուրջ դերասան: Եթե հետաքրքրված եք թե ինչպես է նկարահանվել ֆիլմը, ապա նայեք այս լուսանկարները, որոնք կբացահայտնեն մի քանի գաղտնիք:

Ահռելի մեծ նավը

Տիտանիկը նկարահանվել է գրեթե առանց համակարգչային գրաֆիկայի: Խորտակվող նավի հատվածները իրական էին, միայն թե նրանցից ոչ բոլորն էին արված բնական: Որոշ տեսարաններում փոքր նավեր էին, որոնց չափսերը կարելի է համեմատել լուսանկարում մարդկանց պատկերներով:

Բարդ կասկադյորական աշխատանք

Ֆիլմի ամենաբարդ տեսարաններից մեկն այն էր, երբ նավը բաժանվեց երկու մասի և պոչի հատվածը ուղղահայաց դիրքում էր: Այդ տեսարանը հնարավոր էր նկարահանել միայն տաղավարում` հավաքելով նավն ամբողջությամբ: Որոշ տեղերում մարդկանց փոխարեն օգտագործեցին մանեկենների, նույնիսկ ամենահմուտ կասկադյորներին բարդ էր խաղալ այդ տեսարանում:

Ինչպես հետո խոստովանեցին ֆիլմի ստեղծողները, երեք մարդ այդ տեսարանի ժամանակ վայր է ընկել և ստացել մարմանական տարբեր վնասվածքներ, ընդհուպ մինչև կոտրվածքներ:

Դեռ չպարած, արդեն հոգնել էին

Նկարահանումները հոգնեցնում էին դերասաններին, այնպես որ նրանք դեմ չէին նստել և հանգստանալ, եթե հանգստյան վայրը հանդիսանում էր վերելակը:

Պարի տեսարանի ժամանակ, անգամ ռեժիսորն էր պարում

Քեմերոնը հաճախ էր կադրում հայտնվում, որովհետև մանրակրկիտ վերահսկում էր նկարահանման ընթացքը: Այս կադրում նա ավելի ոգևորված է, քանի պարի շարժումները փորձող դերասանները:

Այ քեզ դրամա

Ֆիլմում այս կադրը շատ դրամատիկ և հուզիչ է: Ջեքը մի կերպ է Ռուզին բարձրացնում հետ նավի վրա, երբ նա գրեթե ընկնում էր մեծ բարձրությունից: Այնուամենայնիվ նկարահաման ժամանակ այդ տեսարանն այդքան էլ դրամատիկ չի, որքան որ ֆիլմում: Ինչպես տեսնում եք ներքևում նստած օգնականը հեշտությամբ կարող է բռնել Ռոուզին, եթե նա հանկարծ ընկնի:

Բարձր հասարակություն

Քեյթ Ուինսլեթի պոֆիգիստ էր, ինչպես և իր հերոսուհին: Անգամ լուրջ նկարահանումների ժամանակ, երբ մնացած դերասանները փորձում էին մտնել իրենց կերպարի մեջ, Քեյթն պարզապես զվարճանում էր:

Ֆիլմի ամենահայտնի կադրը

Այս կադրը, ֆիլմի ամենահայտնի հատվածից է: Քչերը գիտեն, որ կադրում ոչ թե Քեյթն է, այլ նրա դուբլյորը: Նման փորձերը իրականացնում էին, որպեսզի արդեն նկարահանման ժամանակ ճիշտ լիներ ռակուրսը, լուսավորությունը:  

Վերջին շտկումները

Քեմերոնն անձամբ էր դասավորում կադրը, անգամ հարմարեցնում էր ձեռքի անկյունը և հերոսների գլխի շարժումը:

Երբ ջուրը դերասանների ծնկներից էր

Ֆիլմի վերջնական տեսարանը երբ Ռոուզը և Ջեքը հայտնվում են ջրում, նկարահանել են մեծ լողավազանի մեջ, այնպես որ դերասանները ջրի մեջ լողում էին ծնկաչոք: Ի դեպ ռեժիսորն էլ այդ ընթացքում դերասանների հետ նույն լողավազանի մեջ էր, իհարկե ի տարբերության նրանց նա կրում էր ջրակայուն կոշիկներ:

Երբ գրիմյոռներն աշխատում էին ջրի մեջ

Նկարահանման ժամանակ թրջվում էին բոլորն, անգամ ստեղծագործական կազմը: Բարդ էր գրիմյոռների աշխատանքը, երբ նրանք ստիպված էին լինում թարմեցնել դերասանների գրիմը: