Տվյալների անվտանգության մասին շատ խոսվեց, բայց մեկ հարց աչքաթող է արվել․ Հայկ Դերզյան

Մեդիափորձագետ Հայկ Դերզյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է՝

Տվյալների անվտանգության մասով շատ խոսվեց, բայց մեկ այլ կարևոր հարց էլ կա: Օրինակ երբ պարետատնից զանգահարում են և հարցնում ձեր անձնական տվյալները, ի՞նչ երաշխիք կա, որ դուք այդ տվյալները տրամադրում եք հենց պարետատանը, այլ ոչ իքս պայմանական անձին:

Բացատրեմ: Պարետատնից ձեզ չեն հայտնում վարակակրի տվյալները և ըստ այդ պայմանականորեն ասենք ես կարող եմ ցանկացածիդ զանգահարել, ներկայանալ որպես պարետատան աշխատող և իմանալ ձեր տվյալները, նշելով, որ դուք կոնտակտ եք ունեցել իքս վարակակրի հետ, որի տվյալները ես չեմ նշում:

Թվում է թե պրիմիտիվ, բայց շատ կարևոր հարց է, որը չունի պատասխան..