Տրամաբանական խնդիր. տղամարդկանցից ո՞ր մեկն է բարձր պաշտոն զբաղեցնում

Դրես կոդը գրասենյակային կյանքի անբաժան մասն է համարվում։ Դրա կարևորությունն այն է, որ աշխատակիցների հագուստը չպետք է խախտի աշխատանքային միջավայրը, այդ պատճաառով էլ շատ ընկերություններ են հետևում հագուստի հարցում որոշակի կանոնների, և որքան բարձր է պաշտոնը, այնքան ավելի խիստ են պահանջները։

Իհարկե, 100%-անոց ճիշտ պատասխան այստեղ լինել չի կարող, ներկայացված երեք տղամարդն էլ, ըստ էության, կարող են բարձր պաշտոն զբաղեցնել, բայց ամեն դեպքում կարծում ենք, որ նրանցից մեկն է առավել աչքի ընկնում հենց այդ տեսանկյունից։

1. Ջինսով և սվիտերով տղամարդը

Այո՛, նրա արտաքին տեսքը խախտում է, ենթադրենք, որևէ ֆինանսական կազմակերպության դրես–կոդը և այս տղամարդը կարող է ֆրիլանսեր լինել կամ ծրագրային ապահովման մասնագետ։ IT ընկերություններում դրես–կոդն ավելի մեղմ է և այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Սթիվ Ջոբսն ու Մարկ Ցուկերբերգը նույնպես casual ոճն են նախընտրում։ Այնպես որ, ժամանակակից աշխարհում այս տղամարդը լիովին կարող է մի ամբողջ ընկերության սեփականատեր էլ լինել, բայց ամեն դեպքում, անցնենք առաջ։

2. Դիագրամի մոտ կանգնած տղամարդը

Առաջին տպավորությունն այն է, որ նա ինչ-որ բան է սովորեցնում։ Նա բավական խիստ է հագնված, բայց ամեն դեպքում ինչ-որ բան է պատմում լսարանին։ Արդյոք մեծ ղեկավարները նման բան անո՞ւմ են։ Դե իհարկե, ժամանակակից աշխարհում դա նույնպես շատ հաճախ է տեղի ունենում։ Փորձառու ղեկավարը հաճախ է դասախոսություններ կարդում իր աշխատակիցների համար բիզնեսի առաջխաղացման մասին։ Բայց անցնենք առաջ։

3. Պատուհանի մոտ կանգնած տղամարդը

Այստեղ թե՛ դիրքը, թե՛ սեփական աշխատասենյակը, ինչի մասին վկայում է աթոռին կախված պիջակը, ակնարկում են այն մասին, որ այս տղամարդն է հենց բարձր պաշտոն զբաղեցնում։ Ավելին՝ արդեն ուշ գիշեր է, բայց նա չի շտապում տուն գնալ, քանի որ կենտրոնացած է ինչ-որ կարևոր որոշում կայացնելու վրա։ Դե ինչ, կարծում ենք՝ ամենահավանական տարբերակը հենց երրորդ տարբերակն էր։