Ցանկացած 100 նոր դեպք նշանակում է, կունենանք երկու մահ․ Արսեն Թորոսյան

Հայաստանում ներկա պահին կորոնավիրուսով հիվանդ ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը տատանվում է 350-ի սահմանում:

Այս մասին այսօր ՀՀ պարետատան նիստի ավարտին կայացած ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արեն Թորոսյանը` նշելով, որ 300 քաղաքացի գտնվում են ծանր, 68-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում, նրանցից 24-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին: