Փաշինյանը կա որոշ «ընդդիմադիրների» շնորհիվ. շուտով հայրենիքի վաճառքի լեգիտիմացման հաջորդ փուլն է սկսելու

Կես տարի առաջ իմ վերջին հարցազրույցում ես ասացի, որ չեմ խանգարի նրանց, ովքեր կպայքարեն Փաշինյանի դեմ և նույնիսկ պարտավորված կզգամ օգնել: Հիմա արդեն ակներև է, որ ընդդիմանալու անվան տակ միանգամայն այլ պրոցեսներ են տեղի ունեցել ու մեծ առումով էական էլ չէ` դա միտումնավոր էր, թե` ոչ: Փաստը կա՝ Փաշինյանը կա որոշ «ընդդիմադիրների» շնորհիվ և, ինչն ավելի սարսափելի է, հայրենիքը ծախելու օրակարգը կա ու առաջ է գնում նույն «ընդդիմադիրների» շնորհիվ, որն այդ օրակարգը բառացիորեն սատարեց:

Ակնկալում եմ, որ շուտով հայրենիքի վաճառքի լեգիտիմացման հաջորդ փուլն է սկսելու: Այդ փուլում նույնպես կհայտնվեն, ընդդիմադիրի քողի տակ թաքնված, կոլաբորացիոնիստներ: Դեմից զգուշացնում եմ՝ կապ չունի դուք փաստացի վիժվածքի ձեռքը սեղմում եք, թե` ոչ, եթե մասնակցում եք նրա օրակարգին, նրա նախաձեռնած որևէ գործընթացի, ուրեմն լեգիտիմացնում եք այն և հետևաբար դասվելու եք փաշինյանների շարքին: Հետո չնեղանաք, ստեղ ընդեղ զանգեք բան:

Հ.Գ. կան գործիչներ, որոնց ստվերից դուրս գալուն ինքս եմ անհամբեր սպասում ինձ շատ հետաքրքրող մի քանի հարց տալու համար: