Փաշինյանը կձերբակալվի՞. Դոգը խոստացել է այսօր սենսացիա մատուցել

«Դոգ» մականունով հայտնի նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանը վերջերս լայվերի մեծ շարք է սկսել, որի շրջանակներում կատարում է տարատեսակ բացահայտումներ: Հիշեցնենք, որ ՊՆ նախարարի վերաբերյալ մի շարք փաստաթղթերի հրապարակումից կարճ ժամանակ անց ՊՆ նախարարի պաշտոնը լքել էր Դավիթ Տոնոյանը:

Այժմ Դոգը հայտարարել է, որ իրեն սպառնում են, սակայն վերջինս չի պատրաստվում հետ քայլ կատարել:

Վարդան Ղուկասյանը խոսք է տվել, որ այսօր հրապարակելու է փաստաթղթեր, որտեղ ակնհայտ երևում է պետական դավաճանության հետք և կոռուպցիոն գործարքներ:

Տեղեկությունը ինչպես նշվել է Դոգի էջում՝ հրապարակվելու է երեկոյան ժամը 20:00-ին: Խոսակցությունները առավել շատացան, երբ տեղեկություն տարածվեց, որ ԱԱԾ պետը այսօր մեկնել է ՌԴ: