Փաշինյանն ու Ալիևը գաղտնի գործարք են կնքել, որի պատճառով Հայաստանը կորցրեց Ղարաբաղը. ГазетаTV

Նախ նշենք՝ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտնել է․Շուտ կագնեցնեիր պ ատերազմը. պա տերազմը շուտ կանգնեցնելու գինը նույնն էր. 7 շրջանների հանձնում: Եթե Շուշիի կորստից ու Ստեփանակերտի վրա կախված մհացու սպառնալիքի պայմաններում 3 շրջան հանձնելը դավ աճանություն է, համեմատաբար ավելի լավ պայմաններում 7 շրջանների վերադարձը ո՞նց դ ավաճանություն չեր լինելու: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով` Արցախի խնդրին:

«Բնականաբար՝ խիստ իմաստավորված է ետ գնալ եւ պատասխանել հարցին՝ ինչը պիտի այլ կերպ լիներ, որ այսպես չլիներ:

Ուրեմն՝ հայկական կողմը ամենաբարձր մակարդակով եւ հրապարակային արձանագրել է, որ 2011 թվականին Կազանում Հայաստանը պատրաստ է եղել հանձնել 7 շրջանները՝ Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի եւ կարգավիճակի հարցով հետագա հանրաքվեի դիմաց, բայց Ադրբեջանը չի համաձայնվել եւ նորանոր պահանջներ է առաջ քաշել:

Սա ապացուցող տեսանյութը կա, առկա է համացանցում: Այսինքն՝ դեռ 2011 թվականին Հայաստանը ստանձնել է 7 շրջանները հանձնելու պարտրաստակամություն եւ պատրաստ է եղել այդ մասին պարտավորություն ստանձնել, բայց Ադրբեջանը նոր պահանջներ է առաջ քաշել:

Ի՞նչ պահանջ պիտի առաջ քաշեր Ադրբեջանը. օրինակ՝ որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը ընդհանրապես դուրս բերվի օրակարգից, օրինակ որ Լաչինի միջանցքը չունենա առանձնահատուկ կարգավիճակ: Շուշիի հարցը, ի դեպ, այս նոր պահանջներում չկա, որովհետեւ այդ հարցն էլ է լուծված Մադրիդյան սկզբունքներով, որ հայկական կողմը 2007 թվականին ընդունել է որպես բանակցությունների հիմք. այդտեղ հստակ ասվում է, որ ԼՂ բնակչությունը պետք է ունենա այն նույն համամասնությունը, ինչ 1988 թվականին: Այսինքն՝ Շուշիում պետք է լինի 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն:

Ուրեմն՝ այս իրավիճակը մենք ունենք 2011 թվականից, ընդ որում սկսած 2013 թվականից Ադրբեջանը գնում է ռ ազմական սրացումների: 2013-2015 թվականներին դիվերսիոն գործողությունների տրամաբանություն ունեցող էսկալացիան հասավ գագաթնակետին, իսկ 2016-ի ապրիլին տեղի է ունեցավ քառօրյա պա տերազմը:

ГазетаTV անկախ հեռուստաընկերությունը YouTube-ի պաշտոնական ալիքում «Ցնցող ճշմարտություն. Փաշինյանն ու Ալիևը գաղտնի գործարք են կնքել, որի պատճառով Հայաստանը կորցրեց Ղարաբաղը» (Шокирующая Правда Пашинян и Алиев заключили тайную сделку, из за чего Армения потеряла Карабах) վերնագրով տեսանյութ է հրապարակել: