Փաստեր ջրի մասին, որոնք անհրաժեշտ է իմանալ
Ջուրը յուրաքանչյուր մարդու օրակարգի անբաժան մասն է:
Հենց այդ պատճառով շատ կարևոր է իմանալ` ինչպես օգտագործել ջուրը առողջ լինելու համար:
Ջրի օրական չափաբաժինը պետք է կազմի 2.2 լիտր կամ 9 բաժակ:
Ջրի չափաբաժինը կարելի է մեծացնել շոգ եղանակին կամ սպորտով զբաղվելու ժամանակ:

Հաճախ մարդկանց հետաքրքրում է այն հարցը` արդյոք կարելի՞ է ջուր օգտագործել սպորտով զբաղվելու ժամանակ: Եթե մարզումները տեղի են ունենում շոգ եղանակին կամ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը շատ ինտենսիվ է, ապա մեկ ժամվա ընթացքում կարելի է խմել առնվազն 4 բաժակ ջուր:

Ջրի օրական չափաբաժինը հաշվելու ժամանակ պետք է հաշվի առնել նաև օգտագործված հյութի, թեյի, սուրճի քանակը:
Անհրաժեշտ է քչացնել գազավորված ըմպելիքների օգտագործումը, քանի որ դրանք պարունակում են աղ, որն առաջացնում է ջրազրկում:

Ջուրը, որն օրգանիզմը ստանում է մրգերից, բանջարեղենից, կազմում է օրական չափաբաժնի մոտ 20%-ը: