«Փոթորիկը մոտենում է․․․Ես խոստացել էի, բայց չեմ կարող լռել»․ Վահե Աղաջանյան

Ես խոստացել էի այս ընթացքում Լեռնային Ղարաբաղում ընթացող գործողությունների վերաբերյալ վերլուծական չներկայացնել, բայց ես չեմ կարող լռել համաշխարհային զարգացումների վերաբերյալ։ Հասկանում եմ, որ բոլորիս ուշադրությունը կենտրոնացած է Արցախի վրա, բայց աշխարհում իրավիճակը դարձել է պայթյունավտանգ և թույլ կայծից աշխարհը կարող է վերածվել քաոսի։

Առաջիկա օրերին մի շարք վերլուծականներ կներկայացնեմ, որպեսզի տեղյակ լինենք ստվերային կառավարության ծրագրերից և պատրաստ լինենք հնարավոր բոլոր զարգացումներին։ Լարվածությունը հասել է հնարավոր առավելագույնին, և օրերի հարց է, որ ստվերում ընթացող պայքարը դուրս գա ստվերից և ընթանա մարդկության աչքի առաջ։

Թուրքիան արցախյան հարցում ունի «կարմիր գծեր», որոնք չի կարող անցնել՝ սերունդները ինձ չեն ների դրա համար, հայտարարել է այդ երկրի նախագահ Էրդողանը, նշելով, թե այդ մասին հայտնել է ՌԴ նախագահ Պուտինի հետ հեռաոսազրույցի ընթացքում: Էրդողանը պա տերազմի ընթացքում արդեն երկրորդ անգամ իր նախաձեռնությամբ զանգահարել է Պուտինին, ու ինչպես ինքն է ասում՝ նրան առաջարկել է միասին լուծել Արցախի հարցը, Պուտինը թող խոսի Փաշինյանի հետ, ինքն Ալիեւի հետ կխոսի։