Փոխգնդապետ Արթուր Քարամյանի գործողությունների շնորհիվ շրջափակումից դուրս է բերվել 600 զինծառայող

Նորօրյա մեր հեր ոսամա րտի աչքի ընկնող ներկայացուցիչներից է փոխգնդապետ Արթուր Մարտիկի Քարամյանը: Վերջինիս ղեկավարությամբ իրականացված գործողությունների շնորհիվ ոչնչացվել է հակառակորդի 3 և առգրավվել 3 տանկ, թշնամական կողմն ունեցել է մարդկային լուրջ կորուստներ: Քաջարի փոխգնդապետը նաև կարողացել է արագ կողմնորոշվել մարտական բարդ իրավիճակում և գրագետ ու սառնասիրտ գործողությունների շնորհիվ շրջափակումից հանել թվով 600 զինծառայողի:

Շարքային Սուրեն Արիկի Գաբրիելյանը խ ոցել է թ շնամական 4 միավոր Հ Մ Մ-2, 2 միավոր Հ Մ Մ-3 և 2 տանկ: 6 միավոր հակառակորդի տանկ էլ ո չն չացրել է լեյտենանտ Տիգրան Կարենի Պետրոսյանը: Հակառակորդի համար իսկական պատուհաս է դարձել ՊԲ զինծառայող, փոխգնդապետ Ռյուրիկ Օլեգովիչ Սեմյոնովը: Քաջարի զինվորականը ոչնչացրել է զինամթերքով բեռնված 2 թշնամական Կամազ, 1 Պ Զ Մ, հակատանկային 2 դասակ, 3 տանկ, 8 հետևակի մա րտական մեքենա, 1 հր ետ անային ՏՌ կայանք, 2 ավտոտեխնիկա:

Հակառակորդի 3 տանկ է ոչնչացրել շարքային Մարտին Վարդգեսի Բաբախանյանը, ու ևս 2 տանկ՝ սերժանտ Կարապետ Սեյրանի Հարությունյանը: Փառք մեր հերոս տղաներին: Նրանց կատարածը հավերժ կմնա մեր ժողովրդի հերոսական տարեգրության էջերում և նրանց օրինակով կդաստիարակվեն սերունդներ: