Փողն իհարկե շատ կարևոր բան է, բայց կան բաներ, որ չեն տեղավորվում բացառապես ֆինանսական հաշվարկների մեջ ու էս կնոջ վարքագիծը դրա վառ ապացույցն է

Վազգեն Սաղաթելյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է՝

Դերասանուհի Նարինե Ոսկանյանն (Պաուզա Անո) այսօր տեսաուղերձով դիմել էր բոլորին, խնդրելով օգնել իրեն սրտի վիրահատության համար անհրաժեշտ 3 մլն դրամի հարցում։ Մի շարք մարդիկ սկսել էին գումար ուղարկել, իսկ ամերիկահայ մի բարերար ու Ռուբեն Հայրապետյանը գրեթե միաժամանակ ուղարկել էին ողջ գումարը։ Սենտիմենտալ բաներից հեռու լինելով հանդերձ հուզվեցի Նարինեի պատասխան վիդեոյից, որում նա շնորհակալություն է հայտնում բոլորին ու իրեն հատուկ հումորով Գյումրու բարբառով ասում է. «Ժողովորդ ջան, Հերիք ա, էլ փող մի ղրգեք»։ Ավելացած գումարն էլ (որն իր համար վստահաբար հեռու է ավելնորդ լինելուց) Նարինեն որոշել է ուղել բարեգործությանը, օգնել այլ կարիքավորներին։

Եսիմ է, փողն իհարկե շատ կարևոր բան է, հատկապես երբ չունես, բայց կան բաներ, որ չեն տեղավորվում բացառապես ֆինանսական հաշվարկների մեջ ու էս կնոջ վարքագիծը դրա վառ ապացույցն է։

Շուտափույթ ապաքինում եմ մաղթում Նարինեին ու քաջ առողջություն։ Հալալ ա բոլոր օգնողներին։