Փոքրիկը ծնվել է փարթամ «սանրվածքով». ինչպիսի տեսք ունի հիմա փոքրիկ Ռապունցելը

Այս զվարճալի մազերով փոքրիկը մազերի խիտ «գլխարկով» է ծնվել, ինչը շատ արտասովոր էր նորածնի համար: Դա այնքան հազվագյուտ երևույթ էր, որ հիվանդանոցի ողջ անձնակազմը մանկական բաժանմունք էր գալիս՝ փոքրիկին տեսնելու համար: Նրանք անգամ սելֆիներ էին անում աղջկա հետ:

Ժամանակի ընթացքում աղջկա խիտ մազերն ավելի աճեցին: Հիմա Գաբին արդեն 5 ամսական է և նրա փարթամ սանրվածքին ցանկացած կին կնախանձի: Աղջկա լուսանկարները համացանցում մեծ տարածում են գտել: Օգտատերերը փոքրիկին «արքայադուստր» և «թխահեր Ռապունցել» են ասում: Այս անուններն իրոք որ սազում են անկրկնելի ժպիտով այս հրաշք փոքրիկին: